Արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին։

«Թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ր «Լույս» դաշինքին` Երրան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»,-ասված է Բաբլոյանի հայտարարությունում։

Այս թեմայով