Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել այսօր նրան կհարցաքննեն

artaԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ շարունակում է կայուն մնալ: Ինչպես տեղեկանում ենք Մալաթիայի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արտակ Խաչատրյանը հիվանդանոց էր ընդունվել քթի կոտրվածքով և մարմնի վրա սալջարդերով:
Արտակ Խաչատրյանին առևանգելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել, և այսօր նրան քննիչները կհարցաքննեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին:
Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով