Արտակ Զեյնալյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հանդիպել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, այս մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: 

«Այսօր հանդիպում ունեցա Արմեն Սարգսյանի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Խոսել ենք Հանրապետության նախագահի ինստիտուտի՝ նոր խմբագրմամբ Սահմանադրությամբ պայմանավորված առանձնահատկությունների մասին։ Առանձնահատուկ քննարկման նյութ դարձրեցինք այն, որ Նախագահի ընտրության օրինականությունը կասկածի տեղիք չպետք է տա ու նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ։

Համամիտ էինք, որ այս դերակատարման լիարժեք իրագործման համար նորընտիր նախագահը պետք է հաղորդակցության մեջ լինի ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ընդդիմության հետ։ Կարևորեցինք քաղաքացիների մոտ ապագայի նկատմամբ լավատեսությունը վերականգնելու անհրաժեշտությունը, որպես զարգացման ու առաջընթացի գրավական՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը և այլն», — գրել է Զեյնալյանը:

 


Այս թեմայով