Արտակարգ պատահար Երևան-Մոսկվա ինքնաթիռում

2310042791423632076Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, անձնակազմի հրամանատարի որոշմամբ, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, տեղեկացնում է Интерфакс-ը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռը Վոլգոգրադում վայրէջք է կատարել տեղի ժամանակով 22:30-ին:

Աղբյուրը տեղեկացրել է, որ ուղևորի ոչ ադեկվատ պահվածքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նա վազել է ինքնաթիռի սրահում և թակել է օդաչուների խցիկի դուռը: Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են ինքնաթիռից: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել: Երեք ժամ անց ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Մոսկվա: Ինքնաթիռում 130 ուղևոր է եղել:

Ըստ աղբյուրի` ուղևորը եղել է Նիդերլանդների քաղաքացի:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով