Արտակարգ իրավիճակ Վանաձորում. բնակիչները զրկվել են բնական գազից

22izftytbarayugh60amՓետրվարի 3-ին , առավոտյան ժամը 11-00 –ի սահմաններում Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը և դեռևս չի վերականգնվել : Դրա հետևանքով արդեն երրորդ օրն է մի քանի ժամով , տեղ-տեղ հոսանքազրկվում են տարբեր թաղամասեր : Շատ շենքերում սառել են ջրի և կոյուղու խողովակները , շարգից դուրս են եկել բնակիչների և տարբեր կազմակերպությունների ջեռուցման համակարգերը , տեխնիկական և կենցաղային սարգավորումները : Գազի և էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով մի քանի հացի արտադրամասեր չեն կարողանում աշխատել , որի պատճառով բավարար քանակությամբ հաց չի մատակարարվում սպառողին : Ժամանակավորապես դադարեցվել է մի քանի մանկապարտեզների և դպրոցների աշխատանքները : Մի խոսքով կաթվածահար է եղել քաղաքի բնականոն կյանքը և այս կամ այն կերպ տուժել են բազմաթիվ բնակիչներ և կազմակերպություններ :

Ըստ տարբեր լրատվամիջոցների , Հայռուսգազարդ ՓԲԸ-ը արդեն մի քանի անգամ պաշտոնական հաղորդագրություն է տարածել գազամատակարարման վերականգնման ժամկետների վերաբերյալ , որը մինչ այժմ չի իրականացել : Սակայն մինչ այս պահը իրականացվում են պայթյունի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ : Բնական է , որ այդ աշխատանքների արդյունքում կվերականգնվի գազամատակարարումը և քաղաքը կշարունակի ապրել բնական հունով : Ըստ ԱԻՆ աշխատակիցների , պայթյունի պատճառը եղել է գազի խողովակների անսարգությունն ու մաշվածությունը : Սակայն հարց է առաջանում , ո՞վ է կրելու այս ամենի պատասխանատվությունը : Ակնհայտ է , որ հնամաշ և բարոյապես մաշված խողովակները խորհրդային տարիներից ի վեր չեն փոխվել կամ վերանորոգվել , մինչդեռ ոլորտը կարգավորող տարբեր օրենսդրական ակտերով , լիցենզավորման պայմաններով և պայմանագրով նախատեսվում է , որ Հայռուսգազարդը ՓԲԸ –ն պարտավոր է կատարել կապիտալ և ընթացիկ վերանորոգումներ : Փաստը վկայում է , որ նման ներդրումներ և համապատասխան աշխատանքներ չեն արվել :

Միևնույն ժամանակ , ըստ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 2.8 կետի , մեջբերում եմ` Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:

Ակնհայտ է , որ այս դեպքը ֆորս մաժորային չէ և սա սպառողների շահերի կոպիտ խախտում է : ՀՀ հանրային ծառայությունները կարգավորուղ հանձնաժողովը պետք է անրադառնա այս խնդրին և պատասխանատվության ենթարկի Հայռուսգազարդ ՓԲԸ-ին : Ես հետամուտ կլինեմ խնդրի լուծմանը և դիմում եմ գազամատակարարման արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին , կազմակերպություններին և այլ շահագռգիռ անձանց ու կազմակերպություններին , միավորել ջանքերը և համատեղ աշխատել այս ուղղությամբ :

Մենուա Բրուտյան, Ֆեյսբուք:

 

Լուսանկարը` lorinews.am-ի:

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով