Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. Հիվանդասենյակում հնչել են կրակոցներ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 


Այս թեմայով