Արտագաղթը և ներգաղթը՝ երեք նախագահների կառավարման տարիներին

Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ անվերադարձ լքում են երկիրը: Այս տարիների ընթացքում, բացառությամբ 2004-2006 թվականների, տարեկան կտրվածքով մեկնողների նկատմամբ վերադարձողների թիվը բացասական է եղել: Անկախության տարիների ընթացքում ընդամենը 3 տարի է, որ ունեցել ենք ներգաղթ: Իսկ 2010 թվականից սկսած, ամեն տարի երկիրը լքել է միջինը 43 հազար մարդ:

Լևոն Տեր-Պետրոսյանինախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, 129.300 մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 8 տարիների ընթացքում՝ 2008 թվականից մինչ 2016 թվականի հունվարի 1-ը, 307.600 մարդ:

Այս թեմայով