Արսենյանը վախեցած է. չսիրած «նաչալնիկի» վերադարձը

EԱյսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ է նշանակվելու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկին քաղաքապետի վերադարձը՝ պարզվում է, անհանգստացնում է որոշ գործիչների: Այս օրերին խիստ հատկապես լարված է ՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Բոլորն են հիշում, որ տարիներ առաջ, երբ  Կարեն Կարապետյանը դեռ քաղաքապետ էր, Գուրգեն Արսենյանը լուրջ խնդիրների առաջ էր կանգնել: 2011 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոտաժվում էին Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գովազդային վահանակները, որոնք պատկանում էին Գուրգեն Արսենյանին և նրան մեծ եկամուտներ էին բերում:

Կարեն Կարապետյանի նման որոշումից հետո Արսենյանը հայտարարել էր, որ Երևանի այլ հատվածներում տեղադրված իր գովազդային վահանակները ևս չի աշխատեցնելու.«Մեր արժանապատվությունից ցածր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց համարում են Երևանի նաչալնիկ», հայտարարել էր Արսենյանը:

Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունից երկու օր անց՝ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և հեռացավ Մոսկվա: Նրա հրաժարականից հետո՝ Գուրգեն Արսենյանը ամեն պատեհ և անպատեհ առիթի հայտարարում էր, որ իր ազդեցիկության շնորհիվ է, որ Կարեն Կարապետյանը պաշտոնանկ է արվել:

Եվ, եթե հաշվի առնենք այն, որ  Գուրգեն Արսենյանի չսիրած «նաչալնիկը» վերադարձել է էլ ավելի մեծ հնարավորություններ ստանալով ու արձանագրենք փաստը, որ Արսենյանը խոշոր գործարար է, ապա հասկանալի է դառնում, թե ինչումն է նրա վախը: Վստահաբար կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը ևս հնարավորությունը բաց չի  թողնի Արսենյանի հարցերը լուծելու համար:

Դիտվել է 1,963 անգամ
 


Այս թեմայով