Արշակ Սադոյանը քաղաքական գերեզմանոցի կարկառուն դիակ է

SadoyanՀանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին, թե միայն ՀՀԿ-ն է լուրջ քաղաքական ուժ  և ակնհայտ է, որ մյուս կուսակցությունները, ներառյալ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և այլն, ռեալ ուժ չեն , հաշվարկները ցույց են տալիս, որ նրանք ռեալ ուժ չեն ներկայացնի նաև 2017-2018թթ. ընտրություններում:

Politik.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Սադոյանի հայտարարությանը հետևյալ կերպ արձագանքեց .«Շնորհավորում եմ Արշակ Սադոյանին`  իր կյանքի մայրամուտում ստորաքարշության նման աստիճանի հասնելու համար, որ միակ ռեալ ուժը նա համարում է ՀՀԿ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վահան Բաբայանի հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արշակ Սադոյանը քաղաքական գերեզմանոցի կարկառուն դիակ է, Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկացած միտք կարելի է ձևակերպել շատ ավելի մեղմ կամ սուր էթիկետներով , կարծում եմ Վահանի ասած համարժեք էր՝ Արշակ Սադոյանի հնչեցրած ձևակերպմանը»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ ղեկավարը:

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով