Արշակունյաց պողոտայում հավաքվել է շուրջ 500 մարդ՝ ցուցարարների հետ բախում հրահրելու համար

Քիչ առաջ «ՀԺ»-ն ահազանգ է ստացել, որ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող «555» բենզալցակայանի շրջակայքում հավաքվել է մոտ 500 մարդ, որպեսզի ցուցարարների հետ բախում կազմակերպեն:

ՀԺ-ն արդեն գրել է, որ ցուցարարների շրջանում էլ բազմաթիվ սադրիչներ կան, որոնց նպատակը ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հրահրումն է:

Առայժմ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Նշենք, որ ըստ որոշ տվյալների «555» բենզալցակայանը պատկանում է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնապահին՝ հանրահայտ Արշակին:

Այս թեմայով