Արյունով եկար, հանգիստ գնա՛. Գ. Եղիազրյանը՝ Ս. Սարգսյանին

« Սամվել Բաբայանը ազգիս 3 հերոսներից մեկն է, ով այսօր բանտում է:

Թուրքերը զորավարժություններ են անում, Ադրբեջանում խոսում են Երևանը գրավելու մասին , Նախիջևանում կուտակվելա գյուրզան , իսկ մեր ազգի հերոսը բանտում է գտնվում, սա է մեր իրականությունը»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ,  խոսելով վերջին շրջաններում ներքաղաքական զարգացումներից, քաղբանտարկյալներից և Սասնա Ծռերի գործով դատավարության արդյունքներից:

 Բանախոսը նկատեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ կատարվեց այլն , ինչ որ կատարվում է ամեն օր ՀՀ-ում.

 «Ժիրոյին ուժ ու կորով եմ ցանկանում , որ դիմանա, քանի որ այս ամենը այսպես չի մնա, այդ իսկ պատճառով եմ հանգիստ խոսում:

Այդ հերոսները վերջ ի վերջո դուրս կգան, կախված զարգացումներից»,-ասաց Եղիազրյանը, հավելելով որ այլևս այս ռեժիմին հայ ժողովուրդը դիմանալու ռեսուրս չունի, եթե այս կերպ շարունակվի կտեսնենք, թե 2-3 ամսվա ընթացքում ևս քանի քանիսը կլքեն Հայաստանը:

 «Արյունով եկար, այ մարդ հանգիստ գնա՛, էս պատմությունների մեջ ինչի ես գցում էս երկիրը , էլ ինչ անես:

Ասում եմ , եթե հանկարծ փորձես քեզ էլի կարգել պաշտոնի, շատ կարճ կտևի, չմտածես, որ էլի 4-5 տարի մնալու ես, տենց բան չի լինելու»,-նշեց Գ. Եղիազարյանը դիմելով Սերժ Սարգսյանին:

 

Այս թեմայով