Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում եւ դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան եւս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաեւ Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ եւ մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստեփան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է: Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ` առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել: Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախագահների համագործակցության ինստիտուտը կայացնել եւ առաջիկայում կհանդիպի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն-Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հրանտ Բագրատյանի հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս թեմայով