Արմեն Սարգսյանն և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են նախագահի նստավայրում

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Վերջինս հավելում է, որ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել, և իրենք շուտով տեղեկություն կհայտնեն հանդիպման արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր։

Այս թեմայով