Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:

Այս մասին տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։

Այս թեմայով