Արմեն Սարգսյանը թաղված չէ ինտրիգների մեջ

 Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով,  օրերս ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի իրենց թեկնածուի առաջադրման մասին, ասաց` կարծում են հետաքրքիր թեկանածու է առաջադրված, որպես ՀՀ 4-րդ նախագահ, հաշվի առնելով վերջինիս և՛ մարդկային, և՛ պրոֆեսիոնալ  որակները: 

«Չգիտեմ, Արմեն Սարգսյանի և մեր համար առավելություն է, թե՞ թերություն երկար ժամանակ Հայաստանում չապրելը»,- ասաց Վարդանյանը:

 Անդրադառնալով լրագրողների հարցերին պատգամավորը շեշտեց, որ կարևորում է այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյան վարչապետ լինելը, դեսպան լինելը կապված է՝ եղել ՀՀ-ի հետ, այդուհանդերձ նրա անունը վատ կերպ չի շոշափվել.

«Որպես առավելություն՝ Արմեն Սարգսյանը թաղված չի եղել վերջին 20 տարիների Հայաստանյան էլիտայի, տարբեր ինտրիգների, տարբեր կապերի մեջ: Հեռավոր լինելն էլ մեծ խնդիր չէ, քանի որ այսօրվա աշխարհը փոխկապակցված է»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Այս թեմայով