Արմեն Սարգսյանը եւս պատրաստում է սեփական կուսակցություն ստեղծել

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը եւս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել եւ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին:

Նա հանդիպում է տարբեր փորձագետների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ՝ փորձելով ուսումնասիրել նրանց տրամադրությունները: Սարգսյանը հասկանում է, որ նախագահի լիազորությունները Հայաստանում այնքան ողորմելի են, որ ավելի լավ է լինել որեւէ համայնքի գյուղապետ, քան ՀՀ նախագահ:

Իսկ ընտրություններում որոշակի հաջողությունը հիմք կստեղծի Հայաստանի քաղաքական կյանքում իրական դերակատարում ունենալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով