Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակի մասին լուրերը

Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում հերքում են դերասանի ծանր վիճակի մասին լուրերը

Armen1Այն տեղեկությունները, թե իբր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, չի համապատասխանում իրականությանը: Արտիստի ընտանիքում հերքում են ԶԼՄ-ների հաղորդագրությունները: ТАСС-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն, դերասանի կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է, և նա վերակենդանացման բաժնում է: «Դա սուտ տեղեկություն է, բացարձակ չի համապատասխանում իրականությանը,- ասել է թատրոնի գլխավոր տնօրենը: – Ինչ-որ մեկը տոներին որոշել է փող աշխատել և մամուլին լիակատար անհեթեթություններ է փոխանցում»: Նրա խոսքերով՝ Ջիգարխանյանի հոսպիտալացումը պլանային է:

Դիտվել է 53 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy