Արմեն Մուրադյանը և Գարեգին Բ-ն բարեկամնե՞ր են

14138458_1751868645088729_2080929186_nԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այն եզակի նախարարներից է, որի մասին հանրությունը քիչ է տեղեկացված: Նա անկուսակցական է և երբևիցե մասնակից չի եղել ըտրական պրոցեսներին, ավելին մասնակցելու դեպքում նա չէր կարող լուրջ աջակցություն ցուցաբերել իշխող ՀՀԿ-ին:

Շատերի համար է զարմանալի, թե նա ում աջակցությամբ կարողացավ նման կարևորագույն նախարարություն ղեկավարել: Politik.am-ի աղբյուրները նշում են, որ Արմեն Մուրադյանի «մեջքը» Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն է: Արմեն Մուրադյանը և Գարեգին Բ-ն բավական ջերմ հարաբերությունների մեջ են: Այս պահին իհարկե դժվար է ասել, թե որն է նրանց մոտ հարաբերությունների հիմքը, սակայն մենք կփորձենք հետագայում մանրամասններ ներկայացնել  սույն գործիչների հարաբերությունների վերաբերյալ:

Այն որ Գարեգին Բ-ն` Արմեն Մուրադյանի հովանավորն է պարզ է դառնում մեկ այլ հանգամանքից ևս` նա մինչ նախարար դառնալը,  2012 –2014թթ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն է եղել:  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը  գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո և բոլորին է հայտնի, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն կարևորագույն պաշտոնները վստահում է միայն իր ամենամտերիմ անձանց:

Հ.Գ. Կան տեսակետներ, որ Արմեն Մուրադյանը և Գարեգին Բ-ն ունեն բարեկամական կապեր և իրենց կապող օղակը նախարարի կինն է` Ելենա Ամիրխանյանը:

Դիտվել է 671 անգամ
 


Այս թեմայով