Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը. «Հրապարակ»

Արմեն Մուրադյան«Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը։ Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։ Մեր տեղեկություններով, Վեհափառը մերժել է, որից հետո նա վիշտը փարատելու ձև է գտել՝ ցուցադրական վիրահատություն-փիառ ակցիաներ է անում։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ Մուրադյանը որպես բժիշկ այնքան էլ հայտնի չէ, ու նրա մասին հիշում են որպես կաթողիկոսի «հովանավորյալ», ինչի շնորհիվ էլ նախարար էր դարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով