Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արմեն Մարտիրոսյանը ժամանակավոր ազատության մեջ է

Արմեն Մարտիրոսյանը ժամանակավոր ազատության մեջ է

UntitledԼրացավ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության 72 ժամը, Նա ժամանակավոր ազատության մեջ է, մինչև դատարանը որոշի խափանման միջոցը: 

Այս պահին Արմեն Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն է կանչվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Գիվի Հովհանիսյանը: Ըստ փաստաբանի արդեն 1 ժամ է, ինչ լրացել է ձերբակալության 72 ժամը, սակայն դատարանը դեռ որոշում չի կայացրել, ընդմիջում է հայտարարել: Մարտիրոսյանը դատարանի բակում  է և սպասում է շտապօգնությանը: Փաստաբանն ասաց, որ միջնորդել են հետաձգել միջնորդության քննարկումը, սակայն դատարանն ասել է, թե գործը քննում է անհապաղ:

Դիտվել է 1,181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy