Արմեն Երիցյանը հերքում է կաշառք վերցնելու մասին լուրերը

7346«Չորրորդ իշխանությունը» գրում է, թե կառավարության հերթական նիստից հետո «ՉԻ»-ն այսպիսի հարց ուղղեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին. «Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ձեր աշխատակիցները գումարներ են պահանջում անվտանգության կանոնները չպահպանող ՀՀ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից։ Տեղյա՞կ եք այդ մասին։ Երիցյանը հերքեց լուրը՝ ասելով. «Չէ, այդպես չէ։ Մենք արդեն ինֆորմացիա տվել ենք. եւ տեղական, եւ տեխնիկական տեսչությունները իրենց աշխատանքն են կատարւմ։ Մեր աշխատակիցները տուգանքի են ենթարկում այն օբյեկտներին, որոնք իրենց առջեւ դրված խնդիրները չեն կատարել»։

«ՉԻ» դիտարկմանը, թե խոսքը տուգանքի մասին չէ, այլ կաշառք վերցնելու,  Երիցյանը զայրացած նշեց. «Ուրեմն՝ այն անձը, որը նման հայտարարություն է անում, ինքը հանցագործ է։ Ինքը պարտավոր է դիմել իրավապահ մարմիններին՝ առանց ինձ տեղյակ պահելու…»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով