Արմեն Գևորգյանն այլևս փոխվարչապետի պաշտոնակատար չէ․ նա վերադառնում է հին աշխատանքին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչվում Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել էր փոխվարչապետ:

Նշենք, որ Արմեն Գևորգյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչ ս.թ. ապրիլի 18-ը:

Այս թեմայով