Արմեն Գեւորգյանն իր հնարավոր կալանավորման մասին

Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 11- ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին։

Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը

Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Այս թեմայով