Արմեն Աշոտյանի հրաժարականը հաստատված է

«Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս». Արմեն ԱշոտյանԵրեկ ՀՀԿ-ական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀՅԴ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, դեռևս հստակ պարզ չէ, թե ով կլինի կրթության նախարարի պաշտոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` շոշափվում է ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանի և Լևոն Մկրտչյանի անունները: Արմեն Աշոտյանը կնշանակվի կամ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կամ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:

Դատելով այն հանգամանքից, որ սույն տեղեկատվություն տարածող կայքը մշտապես զբաղվել և զբաղվել է ՀՀԿ գովազդով կարելի է փաստել, որ ՀՀԿ-ում Արմեն Աշոտյանի հրաժարականը արդեն իսկ հաստատված է:

 

 


Այս թեմայով