Արմեն Աշոտյանի հերթական «բլթը» կամ ինչպես մտնել ավելի խորը

1387947_552203414858066_895562864_nԶարուհի Փոստանջյանի հանրահայտ հարցից հետո ՀՀԿ-ական մանր և միջին տրամաչափի գործիչները սկսեցին քննդատել նրան, որ հարցը տեղին չէր և չի կարելի խաղալ երկրի հեղինակության հետ: ՀՀԿ-ական մանր տրամաչափի գործիչներից Արմեն Աշոտյանը անգամ կիսաընդդիմադիր կեցվածք ընդունելով հայտարարեց, որ երկրում համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին կարելի էր հարցնել երկրի նախաահից, իսկ Զարուհին գնացել, եկել կպել է «կակոյ նիբուտ» 70 մլն եվրոից: Ժամանակը ցույց տվեց, որ Աշոտյանը դեմ է, երբ փիս հարցեր են տրվում իրենց խմբավորման ղեկավարին, իսկ մնացյալ դեպքերում կարելի է սրտի ուզածը բլթացնել:

Երեկ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականին և փաստարկված դիտարկումներ կատարեց, թե ինչու պետք է հրաժարական տա ՀՀԿ պարալուխը, որը ներկայումս ՀՀ նախագահն է: Այս կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ-ական մանր գործիչ Արմեն Աշոտյանը արտահայտվել է բառացիորեն այսպես. «ՀԱԿ-ի մեդիումները այսօր հոգի էին կանչել: Որպես արդյունք` հոդված քաղաքական անդրշիրիմյան աշխարհից: Փաստորեն, ի տարբերություն իրական կյանքի, քաղաքական վախճանից հետո էլ կյանք կա»:

Էդ անտեր ՀՀԿ-ում չկար մեկը հիշեցներ Աշոտյանին, որ հիմնադիր նախագահի մասին նման կերպ արտահայտվելը ևս հարվածում է պետության հեղինակությանը, մանավանդ, որ նման կերպ բլթցնում է նախարարի պաշտոն զբաղեցնողը: Ինչ պետք է սովերեն նման նախարարից աշակերտներն ու ուսանողները՝ իհարկե ոչ մի լավ բան:

Բ.Մ.

Դիտվել է 615 անգամ
 


Այս թեմայով