Արմեն Աշոտյանին փորձել են ծեծել

ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում ենթարկվել է հարձակման:«Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին: Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել: Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ: Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»,-գրել է Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում:

 


Այս թեմայով