Արմեն Աշոտյանը չի բացառում, որ պաշտոնանկ կարվի. «Ազատություն»

big_ef7f2ef920b3d04aba279be677df7173«Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ազատություն». — Պարոն Աշոտյան բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ), և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։

Արմեն Աշոտյան. — Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

«Ազատություն». — Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք այլ պաշտոն։

Արմեն Աշոտյան. — Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։

«Ազատություն». — Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։

Արմեն Աշոտյան. — Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ առաջին օրվանից պաշտոնավարման մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով