Արմեն Աշոտյանը` Դուգինի և Շևչենկոյի հայտարարությունների մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ռուս քաղաքական գործիչների հայտարարություններին`  Սերժ Սարգսյանը ունեցել է պայմանավորվախություն 5 շրջաններ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, գրել է.

Դուգինի, Շևչենկոյի և տեղեկատվական պատերազմի մասին

Այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր՝ Դուգինի, Շևչենկոյի, etc , ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ:

Այս կապակցությամբ կրկին հայտնում եմ, որ՝

1. Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող “խոստումները” աբսուրդային են:
2. Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և նրա իրականացման վրա:
3. Ադրբեջանա-ռուսական ռազմավարական դաշինքի երազանքը փայփայող այդ երկու բլբուլների ապատեղեկատվության և ստի տարածումը հայկական մեդիահատվածում համարում եմ տեղեկատվական պատերազմում ոչ ադեկվատ երևույթ: Մի տիրաժավորեք հակառակորդի քարոզչական հնարքները:
4. Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով:

Եվ որպես հետգրություն. Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող “խոստումը” իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի:

Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից:

Այս թեմայով