Արմեն Աշոտյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ չի ուզում վատ բաներ ասել պատգամավոր Զարուհի Փոստանջյանին

«Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս». Արմեն ԱշոտյանԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ չի ուզում վատ բաներ ասել ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, բայց ստիպված է, քանի որ վերջինս արդեն չարաշահում է բարեկրթությունը:

«Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը, տարբեր մասսայական ակցիաների ժամանակ տարբեր բաներ են բացում և Pussi Riot–ին, որ մտնում է վանք և սրբապղծություն է անում: Մի՛ արեք լուրջ, կին եք, ինտելեկտ ունենք»,- հորդորեց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով Զարուհի՝ խրտվիլակներ այրելու քայլին՝ ԿԳՆ նախարարը հարցրեց՝ լավ կլինե՞ր, որ հանրապետականներն էլ գնան, որևէ խանութից մանեկեն գնեն, դրա վրա Զարուհու նկարը դնեն:  Նաև Արմեն Աշոտյանը քաղաքական հայտարարություն ու հետևյալ հարցադրումը արեց. «Երեկ ամբողջ օրը ՀԱԿ-ը բողոքում էր, որ «Ժառանգության» ձայները ծախված են,  կարող ա՞ Ձեզ են անցել այդ փողերը, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ՀԱԿ-ի ահազանգերը ճիշտ են: Ու՞ր են գնացել էդ փողերը։

Նաև Արմեն Աշոտյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններին առաջնորդվելու ժամանակ Զարուհի Փոստանջյանը գնաց ԱՄՆ՝ սովորելու:

«Թողեցիք և գնացիք ԱՄՆ, լավ  արեցիք, որովհետև գնացիք սովորելու, բայց զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում դասադուլ անել: Դուք գնաք սովորեք, Ձեր կրթության որակը ավելացնեք, իսկ ուսանողներին ուզում եք օգտագործել որպես թնդանոթային մի՞ս, որոնց ուզում եք բերել հրապարակ, ձեր անուշ քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը և շարունակեց.«Որքանով եք ազնիվ, դուք ուզում եք սովորել դրսում, վայելել, Սաակաշվիլիի հետ նկարվել և այլն իսկ ստեղի էրեխեքին ուզում եք դասերից կտրել։

Սա ըստ նրա՝ ապագայի քաղաքական վամպիրիզմ է, որովհետև էներգիայի  այլ ռեսուրս չուեն:

 


Այս թեմայով