Արմեն Ամիրյանը ցանկանում է, որ Մշակույթի նախարարություն չլինի

armen-amiryanՕրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:

Արմեն Ամիրյանը արդեն իսկ հստակ ծրագրեր ունի, թե ինչ է անելու նախարարությունում, իսկ որ ամենակարևորն է  նախարար Արմեն Ամիրյանը ցանկանում է, որ չլինի Մշակույթի նախարարությունը. «Ես ուզում եմ հասնել, այն աստիճանի, որպեսզի Հայաստանում այլևս Մշակույթի նախարարություն չլինի: Երբ չլինի նախարարությունը` դա կնշանակի մենք լուծել ենք բոլոր խնդիրները և մշակույթը մեր կյանքի և մեր էության մի մասն է»,-ասել է  նորանշանակ նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում:

 


Այս թեմայով