Մարտի 15-ին, մեր կողմից հրապարակված՝ Արմեն Ամիրյանը թանկարժեք նկարների վաճառքով է զբաղվում հոդվածը հերքվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից։
Ստորև ներկայացնում ենք հերքման տեքստը․
2018թ. մարտի 15-ին Ձեր կայքում հրապարակվել է « Արմեն Ամիրյանը թանկարժեք նկարների վաճառքով է զբաղվում» լուրը (այս հղմամբ), որում շարադրված տեղեկությունները՝ սկսած վերնագրից, բացարձակապեսչեն համապատասխանում իրականությանը և պարունակում են զրպարտության հատկանիշներ։
Այդ տեղեկությունները կեղծ են, ուրեմն, դրանք հիմնավորող ապացույցներ չեն կարող գոյություն ունենալ։ Ուստիպահանջում եմ լուրի հերքում՝ օրենքով պահանջվող բոլոր կանոններով և ժամկետում։
Հարգանքով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան