Արմեն Ամիրյանը` իր և կնոջ խոսակցությունը ծաղրողների մասին

armenՄշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, այսօր  Ազատության ռադիոկայանի  ուղիղ եթերում տրված հարցազրույցի ժամանակ խոսեց մշակութային ոլորտին վերաբերող  խնդիրներից, առաջիկա ծրագրերից և առաջին հերթին խոսեց գրահրատարակչական ոլորտի ցիկլի ամբողջական կարգավորման մասին , նշելով  որ.«պատրաստվում են գրախանութներում ընտանեկան հանգստի միջավայր ստեղծելու խնդրի լուծման ուղղությամբ»,-ապա անցում կատարելով գրադարանավարների այն հայտարարությանը, որ նրանք ամոթալի աշխատավաձ են ստանում, Ամիրյանը նշեց, որ.«Եթե այսպես շարունակվի ապա այդ ամոթալի աշխատավարձն էլ չի լինելու, ուզում եմ միանգամից բարձրաձայնել, իսկ դրա համար մենք փորձում ենք լուծումները գտնել մասնավոր սեկտրի ներգրավվելով, այսինքն վերջինս գոնե մասամբ  պետք է կապիտալիզացնի գրադարանները, որպեսզի հասարակության մեջ հետաքրքրություն արթնանա, մինչև մասնավոր հատվածը չմտնի այնտեղ գրդարանները չեն կարող առողջանալ, և անհնար է նախատեսել աշխատավարձերի բարձրացում, քանի որ գիտեք բյուջեի կտրվածքով աշխատավաձի բարձրացում չի սպասվում»,-նշեց Արմեն Ամիրյանը :

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կկարողանա նորնաշանակ նախարարը պայքարել, որևէ օլիգարխի դեմ ով կցանկանա մեր պատմամշակույթային հուշարձան վերածել առևտրի կենտրոնի, վերջինս նշեց որ վստահաբար կարողնալու է պայքարել, հակառակ դեպքում Մշակույթի նախարար լինելը արդեն անիմաստ կլիներ, և նշեց որ.«նույն օլիգարխը մեր ՀՀ քաղաքացին է ով ունի երեխաներ , և եթե մենք կարողանանք հասակցնել այդ օլիգարխին, որ մենք այն ինչ անում ենք իր երեխաների իր թոռների համար ենք անում, ես կարծում եմ թեկուզ և օլիգարխը հասկանալու է, և ինչքան էլ նրանց համար առաջնային է բիզնես շահը պետք է նրանք հասկանան, որ բիզնես շահը պետք է գա այնտեղ, որտեղ մշակույթը պիտի դառնա դոմինանտ» :

Արմեն Ամիրյանը խոսեց նաև Վաստակավոր արտիստի ինստիտուտի մասին, և նշեց, որ  վաղուց այդ ինստիտուտը պետք էր վերանայել, իսկ հիմա մաքսիմալ արդարացի պետք է վերաբերվեն այդ կոչումների բաշխմանը. «Չի կարելի կոչումը տալ ոչ արժանավոր մարդուն, եթե կոչում ենք տալիս, ապա միայն` արժանավորին, ես պայքարելու եմ արդարության համար»: Վերջում լրագրողները անդրադարձ կատարվեց  նախարարի կողմից արված համաժողովրդական հնչեղություն ստացած այն տողերին, որով նա դիմել էր իր կնոջը նախարար դառնալու առթիվ:

Ամիրյանը նշեց, որ ինչքան էլ, որ գերակշռում էին լավ կարծիքները, բայց իրեն դուր չի եկել ցինիզմի աստիճանի հասնող հումորը,որը մեր կյանքում դարձել է օրենք իսկ մշակույթի նախարարությունը ստեղծվել է, որ հասակրակության մեջից հանի այդ ցինիզմը, և հասարակությանը փորձի հաղորդակից դարձնել մշակույթին:

Դիտվել է 1,268 անգամ
 


Այս թեմայով