Արմենչիկը կաշառք է տվել իր կոչման համար. բացահայտում

27820962 «Երգիչ Արմեն Գոնդրաչյանին՝ հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել  այդ կոչումն ստանալ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ երգիչ Արմենչիկը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով «վերաբերմունք է ցուցաբերել» ռուսական այն շրջանակներին, որոնք ի զորու էին ՀՀ նախագահի նստավայրում կազմվող ցուցակներում իր անունն ավելացնել:

«Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ Արմենչիկից՝ սակայն ապարդյուն. Մեր բոլոր նամակները մնացել են անխպատասխան:

Ի դեպ հիշեցնենք, որ, ըստ լուրերի, Արմենչիկի կինը՝ Լուսինե Մանուկյանը, ով երկար տարիներ ապրել է Մոսկվայում, Արա Աբրահամյանի բարեկամուհին է»:

Առավել մանրամասն՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 501 անգամ
 


Այս թեմայով