«Արմենիա» ԲԿ–ում հիվանդը նախ ծեծի է ենթարկել բժշկին. հնչել է կրակոց

пистолетՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 Պարզվել է, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը՝ Երևանի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ, 34-ամյա Դանիել Թովմասյանը, արթնանալով, հարձակվել է բուժաշխատողների վրա, հարվածել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի քունքին, ձախ այտին:

 Այդ պահին բժիշկներին օգնության է հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը, ում Դանիել Թովմասյանը նույնպես տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է հասցնում ձեռքին եղած մետաղյա ձողով հարվածելով։

Կայքը տեղեկացել է, որ ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ Դանիել Թովմասյանը փորձել է ոստիկանից խլել նրա զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել դա, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա էլ չի սթափեցրել Դ. Թովմասյանին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում։

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով