«Արմավիր» ՔԿՀ-ից երկու կալանավոր փորձել են փախուստի դիմել

Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:

Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

Այս թեմայով