Արմավիրցիները ճանապարհ են փակել ու իրենց մոտ հրավիրել Կարեն Կարապետյանին

Վաղ առավոտյան Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը: Ինչպես Politik.am-ին տեղեկացրեց ներկաներից մեկը, գյուղացիները պահանջում են, որպեսզի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպի իրենց հետ և աջակցեն կարկուտից վնաս կրած գյուղացիներին:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ժամը 11-ին ճանապարհը արդեն բաց էր, բայց գյուղացիները խոստացել են խնդրին լուծում չտալու դեպքում նորից փակել ճանապարհը:

Դիտվել է 267 անգամ
 


Այս թեմայով