Արմավիրում տեղի է ունենում «Իմ քայլի» հանրահավաքը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը՝ Tert.am-ի

Արմավիրում տեղի է ունենում քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ ժամը 18:00-ին լինելու է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։

Առաջադրվել են անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սևակ Մինասյանը, ինչպես նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:

Այս թեմայով