Արմավիրի մարզպետը կրկին սկանդալի մեջ է

Արմավիրի մարզպետը կրկին սկանդալի մեջ էԹմրանյութի գործով կալանավորված գլխավոր բժիշկն ու Արմավիրի մարզպետը շարունակում են «հակամարտել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրում շարունակվում է «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1,5 տարի կալանավորված, այնուհետև արդարացված Գագիկ Հարությունյանի և մարզպետի հակասությունը: Թեև արդարացվելուց հետո բժիշկը պետք է վերականգնվեր իր աշխատանքում, դա չեղավ: Նա չհաշտվեց դրա հետ և Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայմանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը վիճարկեց դատարանում։

Այժմ դատաքննություն է գնում: Բայց մարզպետը որոշել է հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել, այն կկայանա հուլիսի 30-ին: Մրցույթին մասնակցելու դիմումների վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, դիմել է Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև հիվանդանոցի տնօրենի տեղակալը՝ Գայանե Սահակյանը:

Մեզ ասացին, որ մարզպետը շատերին է կոչ արել մասնակցել մրցույթին, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, թե «այդ տեղի համար Գագիկը կռիվ է տալիս, ճիշտ չէ խառնվելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 208 անգամ
 


Այս թեմայով