Արմավիրի մարզի նախկին բնակիչը միացել է «Իսլամական պետություն» խմբավորմանը

csm_islamic-state-of-iraq-and-syria-isis-flag-data_386ff51788-566x375Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։ Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյան է, նա ծնվել է Հայաստանում, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Politik.am-ի Արտյոմ Ալոյանը ծննունդով Արմավիրի մարզից է: Երիտասարդի ընտանիքը ամեն կերպ փորձել է հետ պահել իրենց տղային, սակայն նրանց չի հաջողվել դա: Արտյոմ Ալոյանը երկու տարի առաջ Ֆրանսիայում ընկել է ինչ որ իսլամական քարոզչի ազդեցության տակ, որից հետո հայտարարել է, որ պետք է միանա իսլամական իր գաղափարակից եղբայրերին ու մասնակցի ջիհադին:

 


Այս թեմայով