Արմավիրի մանկապարտեզում պատանդ է 3-ամյա երեխա

Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում իրավիճակը շարումակում է լարված մնալ: Armtimes.com-ի թղթակիցը Արմավիրից փոխանցում է, որ «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին պատանդի կարգավիճակում է  3 տարեկան մի տղա: Պատանդառուն անձնական բնույթի պահանջ է ներկայացրել, որը ոստիկանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում հրապարակել: Հայտնի է նաեւ պատանդառուի անուն- ազգանունը, սակայն ոստիկանությունը քննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի հաղորդում:

Հարցին՝ վնասվածք ստացած անձինք կան, թե ոչ, ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության աշխատակից Մարտուն Սիմոնյանն ասաց, որ հիվանդանոցից ոստիկանություն նման ահազանգ չի ստացվել:

Մանկապարտեզին հարող տարածքում է պատանդ պահվող երեխայի հայրը, որին մի քանի անգամ բժիշկները հանգստացնող դեղորայք են ներարկել:

Նույն վայրում են հավաքվել նաեւ մանկապարտեզի աշխատակիցների ծնողները, որոնք մի քանի ժամ է իրենց դուստրերի մասին լուր չունեն:

Դայակներից մեկի մայրը՝ տիկին Գոհարը նշեց, որ աղջկա՝ Սեդայի, մասին տեղեկություններ չունեն, զանգահարում են, անհասանելի է:

 

Ուղիղ միացում Արմավիրի մանկապարտեզից

 

 


Այս թեմայով