Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

arman_tatoyan.thumbԱզգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությունը: Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել  96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել  է 107 պատգամավոր:

Դրանից հետո տեղի ունեցավ Արման Թաթոյանի երդման արարողությունը։

 

 


Այս թեմայով