Home » ՄԱՄՈՒԼ » Արձանն ընդամենը պատրվակ կարող է լինել. «168 Ժամ»

Արձանն ընդամենը պատրվակ կարող է լինել. «168 Ժամ»

-66«Այդ հարցում դեր խաղաց բարձրացած աղմուկը, երկրորդը՝ ուզում եմ հավատալ, որ փորձել են Ռուսաստանին ինչ-որ մի փոքր ատամ ցույց տալ, բայց ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, որ այս իշխանություններն այդ խիզախումն ունենան: Երրորդ՝ կարծում եմ, այդքան էական չի եղել ՌԴ-ի համար այդ պայմանագիրը կնքելը»,- 168.am-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՕՊ համաձայնագիրն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում չընդգրկելու դրդապատճառների մասին:

Ըստ նրա՝ «ատամ ցույց տալը» պետք չէ կապել Նժդեհի արձանի շուրջ Ռուսաստանից հնչող քնադատությունների հետ. «Արձանն ընդամենը պատրվակ կարող է լինել, բայց ոչ ֆունդամենտալ խնդիր: Իրենք Հանրապետության նախագահին, որ նշանակում են նախագահի պաշտոնում, թույլատրում են կեղծարարությամբ զբաղվի, հետո էլ նա գնում է Պուտինին շնորհակալություն է մաղթում, չգիտեի՞ն, որ այդ կուսակցությունը պաշտոնապես նժդեհական է, կրում է Նժդեհի գաղափարախոսությունը: Գիտեին: Ուրեմն խնդիրը Նժդեհի արձանը չէ, խնդիրն այլ է»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Դիտվել է 91 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy