Արհամարհանք՝արհամարհանքի դեմ. ակցիա Կառավարության շենքի դիմաց

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականները կրկին Կառավարության շենքի մոտ էին: Այսօր նրանց ակցիայի անունն է արհամարհանք՝արհամարհանիք դեմ.այս անգամ նրանք կանգնել են մեջքով դեպի շենքը:2310014581422347624

«Այսօր ակցիան կանցնի թիկունքով դեպի Կառավարությունը»,- — հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով՝ ինչպես Կառավարությունն է թիկունքով կագնում ժողովրդին եւ չի փորձում կիսել ժողովրդի մտահոգությունը, «այնպես էլ մենք ցույց ենք տալիս, որ նրանք այլեւս մեզ համար Կառավարություն չեն»:

Հիշեցնենք, որ նախորդ օրը նույնպես առեւտրականները հավաքվել էին Կառավարության մոտ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա ադպես էլ չիջավ՝ փոխարենը առաջարկելով առեւտրականներից 10-ին ընդունել Կառավարության շենքում:

 


Այս թեմայով