Արկադի Փելեշյանը՝ Ական, գողական «բազառի» է վերածել նիստում ծագած փոքրիկ վիճաբանությունն ու «ատչոտ» պահանջել

Վանաձորի ավագանու դեկտեմբերի 11-ի թեժ նիստը նույնպիսի շարունակություն է ունեցել նաեւ դրսում։ ՀՎԿ ներկայացուցիչ, քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը՝ Ական, գողական «բազառի» է վերածել նիստում ծագած փոքրիկ վիճաբանությունն ու «ատչոտ» պահանջել ավագանու ՀՀԿ-ական անդամ Վահագն Ավագյանից, որը համարձակվել էր բարձրացնել քաղաքի աղբահանության վատ վիճակի հարցը՝ գնահատելով այն «խայտառակ»։ Նիստից հետո գործը հասել է քաշքշուկի, սակայն կողմերին բաժանել են։ Ի դեպ, Փելեշյանը հենց նիստի ժամանակ էր հակադարձել՝ ձեռքը սեղանին խփելով ու ասելով․ «Քաղաքապետի առաջին տեղակալը կասի… որ դու տեսնում ես, ես ավելի լավ եմ տեսնում, ամեն օր էդ հարցով զբաղվում եմ… Ես իմ պարտականությունները կատարում եմ»։

Մանրամասները «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով