Home » Real Politik » Արկադի Ղուկասյանը նոր պաշտոն կստանա. Սերժ Սարգսյանի որոշումը

Արկադի Ղուկասյանը նոր պաշտոն կստանա. Սերժ Սարգսյանի որոշումը

ԱրկադիՕրերս ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:

Այս հայտարարությունից հետո հիմնականում շրջանառվում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը: Նրա անունը շրջանառության մեջ դրեցին ռուսական ԶԼՄ-ները:  Այսօր ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ անգամ առաջարկ լինելու դեպքում ինքը չի պատրաստվում զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Այս ընթացքում շրջանառվեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի անունը և ըստ մեր ունեցած տեղեկությունների նա եղել է հիմնական թեկնածուներից մեկը:

Սակայն պարզվում է, որ ՀՀ իշխանությունները բոլորովին այլ մարդու են պատրաստվում նշանակել այդ պաշտոնին: Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը ցանկանում է, այդ պաշտոնում տեսնել ՀՀ Նախագահի  հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին: Եթե ՌԴ-ն դեմ չլինի Ղուկասյանի թեկնածությանը, ապա հենց նա էլ կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Դիտվել է 2,977 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy