Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվական ծուղակ է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Արծրուն Հովհաննիսյանն՝ իր ազատման մասինՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվական ծուղակ է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ Trend.az-ի, հայտարարել է, որ միակողմանիորեն դադարեցնում է «հակահարձակման գործողությունները Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների կոչերը»:

«Եթե Հայաստանի զինված ուժերը չդադարեցնեն իրենց սադրիչ գործողությունները և շարունակեն բնակավայրերի և ռազմական դիրքերի վրա կրակելը, Ադրբեջանի զինված ուժերը կշարունակեն հարձակողական գործողությունները…»,- ասված է հայտարարությունում:

«Հարգելիներս, ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»,- Ֆեյսբուքւմ գրել է Հովհաննիսյանը:

Դիտվել է 307 անգամ
 


Այս թեմայով