Սեյրան Օհանյանին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին լուրը, Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում

VAR_0378ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:

Հիշեցնենք, որ Интерфакс լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրներին,հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված լուրը` Հովհաննիսյանը պատասխանեց. «Չենք մեկնաբանում»:

 


Այս թեմայով