Home » ՄԱՄՈՒԼ » Արծվիկ Մինասյանին «զոհաբերեցին»՝ հանուն իշխանական բարեհաճության

Արծվիկ Մինասյանին «զոհաբերեցին»՝ հանուն իշխանական բարեհաճության

արծվիկ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:

ՀՀԿ ղեկավարությունն էլ ՀՅԴ-ից հաշիվ է պահանջել մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե դուք մեզ հավերժ սեր եք խոստանում, ինչո՞ւ է ձեր կուսակիցը մեր կառավարությանը քննադատում:

Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել և անգամ որևէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ակաները ցնծում են իրենց հաղթանակից, որովհետև մեկ անգամ ևս համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարևոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 131 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy