Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արծվիկ Մինասյանը չի մնա նախարար. ՀՅԴ-ին կթողնեն մեկ նախարարություն

Արծվիկ Մինասյանը չի մնա նախարար. ՀՅԴ-ին կթողնեն մեկ նախարարություն

big_40a03c0d438fedaf749c329b51a40e48Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ական նախարարների միջև հակասությունները գնալով խորանում են:  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանն անգամ զգուշացում է արել վարչապետին.«Ես վարչապետի փոխարեն զերծ կմնայի այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց դա չի ազդում, մենք շարունակելու ենք, ընդհանուր պատասխանատվություն ենք կրում կառավարության համար:Եթե մեր նախարարը չի համապաստանում մեր վարչապետի պատկերացնումներին, ուրեմն վարչապետն այլ հայեցակարգ պետք է ներկայացնի, քննարկում պետք է լինի: Եթե այդ դեպքում ստեղծվի վիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս ներկայացված հայեցակարգը, նա իրավունք ունի իրենը պնդելու: Բայց անձնական ու անհատական հակվածությամբ երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, ես շատ ուրախ եմ, բաց քննարկումներ լինեն բոլոր ոլորտների հետ կապված»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Politik.am-ի տեղեկություններով վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ ներկայացրել է  նախագահ Սերժ Սարգսյանին, որ չի պատրաստվում աշխատել նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Վարչապետը ասել է, որ մեկ նախարարությունը բավական է ՀՅԴ-ին: Մեր աղբյուրների պնդմամբ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է վարչապետի առաջարկին և ՀՅԴ-ին կթողնեն միայն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որը կշարունակի ղեկավարել Դավիթ Լոքյանը:

Դիտվել է 1,592 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy