Արծվիկ Մինասյանը դժգոհել է Հովիկ Աբրահամյանից և Դավիթ Լոքյանից

1470908202-5786Երեկ` առաջին անգամ, կառավարության նիստը վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Բոլորը նկատեցին  նորանշանակ վարչապետի դժգոհ կեցվածքը նախարար Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Երեկ Politik.am-ը  գրել էր, որ Մինասյանի և Կարապետյանի միջև առկա հակասությունները առկա են դեռևս 2011 թվականից:

Պարզվում է,  օրերս  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանը իր ձախողումները հիմնականում պայմանավորել է Հովիկ Աբրահամյանով և Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի անձով:

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Լոքյանի նախարարությունը իրականացնում է Էկոնոմիկային վերապահված որոշ լիազորություններ, իսկ դրանց պատասխանատվությունը ընկնում իր ուսերին: Ավելին, Մինասյանը երեկ արդեն բացահայտ մեղադրեց Լոքյանին` ԱԺ-Կառավարության հարցուպատասխանից առաջ, ասելով որ ինքը տեսնում է գերատեսչությունների միջև լիազորությունների հստակ տարանջատման խնդիր:

Դիտվել է 534 անգամ
 


Այս թեմայով